Sunday, September 13, 2009

Հայաստանը Բագրատունիների Թագավորության շրջանում 885-1045

855 թ. արաբ խալիֆը Սմբատ Բագրատունու որդի՝ Աշոտին նշանակում է Հայաստանի կառավարիչ: Դրանով դուրս բերվեց արաբական զորքերից մաս մը եվ սահմանափակվեց Դվինում նստած արաբ ոստիկանի գործունեությունը: 9-րդ դարի 60-ականներին Աշոտը ստացավ (Իշխանաց-իշխան) տիտղոսը:
Աշոտը հմտորեն օգտագործեց արաբա-բյուզանդական հակամարտությունները Հայաստանին զերծ պահելու համար օտար ուժերի ներխուժումից:
9-րդ դարում ասպարեզի վրա մնացել էին Բագրատունիների, Արծրունիների ու Սյունեցիների ֆեոդալական տները: Բագրատունիները կարողացան ստեղծել 4Օ հազարանոց վարժեցրած բանակ: Սպարապետ նշանակվեց Աշոտի եղբայր՝ Աբասը: Բագրատունիները բարիդրացիական հարաբերություններ հաստատեցին վրացիների ու աղվանների հետ: Աշոտը բարեկամական կապեր հաստատեց նաեվ Բյուզանդիայի կայսր՝ Վասիլ Ա.-ի հետ:
Հայաստանը թագավորություն հռչակելու եվ Աշոտին թագավոր ճանաչելու հարցը հասունացել էր: 875-877 թթ. կաթողիկոս՝ Գեորգ Բ. Գառներցի, Սյունյաց իշխաններ՝ Վասակի եվ Գրիգոր Սուփանի եվ Արծրունյաց իշխան Գրիգոր-Դերենիկի նախաձեռնությամբ գումարվեց ռողով եվ որոշվեց Աշոտին հռչակել հայոց թագավոր, առաջարկ ուղարկելով արաբ խալիֆին:
885 թ. ԷլռՄութամիտ խալիֆը (870-892), Աշոտին ուղարկում է թագավորական թագ ու հանդերձանք, ճանաչելով Հայաստանի թագավորությունը: Շուտով Աշոտի թագավորությունը ճանաչեց նաեվ Վասիլ Ա. կայսրը:
Աշոտը թագավորեց (885-890), իրեն հաջորդեց ավագ որդին՝ Սմբատը (890-914), որը ընդարձակեց թագավորության սահմանները: 892 թ.-ին Սմբատը մտավ դվին ձերբակալելով արաբ էմիրին: Ապա իր թագավորության միացուց նաեվ Տարոնը, Աղձնիքի հյուսիսն ու Տայքը:
Սմբատը օգնեց Վրաստանին արաբներին դուրս քշելու համար, եվ վրաց իշխն Ատրներսեհին թագ շնորհեց: 893 թ.-ին Սմբատը Բյուզանդիայի հետ առեվտրական պայմանագիր կնքեց:
Իրեն ենթարկեց իր հորեղբոր Աբբասին որը Կարսում ամրանալով փորձում էր տիրել գահին:
Սակայն Հայաստանի հզորացումը հաճելի չեր արաբներին: Ատրպատականի էմիր՝ Ավշինը 893 թ. (հայ-բյուզանդական) պայմանագիրը դիտելով իբր հնազանդության խախտում, շարժվեց Սմբատի վրա: Սակայն Ավշինը հանդիպեց Սմբատի 30 հազարանոց բանակին, եվ լսելով Սմբատի բացատրությունը թե կնքվածը առեվտրական պայմանագիր է եվ օգտում է նաեվ արաբներին՝ հաշտություն առաջարկեց եվ իր զորքը ետ տարավ:
Սակայն 894 թ. Ավշինը նորից շարժվեց դեպի Հայաստան գրավելով Դվինը (որը 893 թ. երկրաշարռին քարուքանդ էր եղել): Սմբատը Ավշինից հաշտություն առաջարկեց ուշարկելով պատվիրակություն Գեորգ Բ. կաթողիկոսի գլխավորությամբ, սակայն Ավշինը մերժելով բանտարկեց կաթողիկոսը եվ անցավ հարձակման: Ճակատամարտը տեղի ունեցավ Արագածոտնի Դողս գյուղի մոտ եվ ավարտվեց հայերի հաղթանակով: Նույն ժամանակ Հյուսիսային Միջագեսքի էմիր Ահմեդը գրավեց Աղձնիքն ու շարռվեց դեպի Տարոն: Նրա դեմ ելան Սմբատի 60 հազարանոց բանակը, սակայն Տարոնի ճակատամարտում հայկական բանակը (Գագիկ Արծրունու) դավաճանության պատճառով պարտություն կրեց:
896 թ. Ավշինը Աղվանքի վրայո մտավ Վրաստան եվ արշավեց դեպի Հայաստան: Արաբները գրավեցին Կարսը՝ գերելով թագավորի ընտանիքը եվ շարժվեցին դեպի Դվին: Սմբատը Տայքից օժանդակ ուժ ստանալով վերադարձավ Երազգավորս եվ հաշտություն կնքեց Ավշինի հետ:
Ավշինի մահից հետո (899) թ. նրա եղբայրը՝ Յուսուֆը 901 թ. արշավեց դեպի Հայաստան, սակայն հանդիպելով Սմբատի կազմակերպված զորքերին՝ ետ քաշվեց հաշտություն խնդրելով: Այս հաշտությունը տեվեց մինչեվ 909 թ.:
1Օ-րդ դարի սկզբին Արծրունիներն ու Սյունեցիները վիճում էին Նախիջեվանի վրա: Սմբատը այդ վեճը լուծեց հօգուտ Սյունեցիներին եվ քաղաքը տվեց նրանց: Սակայն Սմբատի քրոջ որդիները՝ Արծրունյաց Գագիկն ու Գուրգենը դժգոհ մնալով այդ վճռից՝ դիմեցին Յուսուֆին որը խոստացավ օգնել Արծրունիներին եվ Վասպուրականը առանձին թագավորություն հռչակել: 908 թ. Գագիկ Արծրունին Վասպուրականը անջատեց Բագրատունիների թագավորությունից հիմնելով Արծրունիների անկախ թագավորությունը (908-1021):
Յուսուֆը խալիֆից Հայաստանի հարկը ստանալու իրավունք էր ձեռք բերել, եվ Սմբատին սպառնում էր պատերազմով: Սմբատը համաձայնվեց հարկերը վճառել եվ Հովհան Դրասխանակերտցի կաթողիկոսին ուղարկեց Յուսուֆին համոզելու, սակայն Յուսուֆը բանտարկեց կաթողիկոսին եվ 909 թ. գարնանը Արծրունիների մասնակցությամբ արշավեց Հայաստանի վրա: Նա մտավ Նախիջեվան ու Սյունիք, ապա 910 թ. գարնանը գրավեց Դվինը: Դվինում արաբներին պատանդներ հանձնվեցին Սյունյաց Գրիգոր Սութան եվ Վասակ իշխանները եվ Սմբատի եղբորորդի սպարապետ՝ Աշոտը:
Սակայն քիչ ժամանակ անց Սմբատին հաջողվեց համալրել հայկական բանակը իր որդիների՝ Աշոտի եվ Մուշեղի գլխավորությամբ: Ճակատամարտը տեղի ունեցավ Ձկնավաճառ վայրում: Գերվեց Մուշեղը եվ թշնամին պարտության մատնեց հայերին:
Յուսուֆը մի շարք ամրոցներ գրավելուց հետո պաշարեց Կապույտ բերդը, որտեղ ամրացել էր Սմբատը: Հայոց արքան երկրի ավերումն դադրեցնելու նպատակով որոշեց անձամբ գնալ Յուսուֆի մոտ եվ հաշտություն կնքել: Արաբները 913 թ. Սմբատին շղթայակապ տարան Դվին, իսկ 914 թ. գլխատեցին: Յուսուֆը սպաննել տվեց նաեվ Սմբատի եղբորորդի Աշոտին, արքայորդի Մուշեղին, Դավիթ ու Գուրգեն Գնունիներին: Իսկ Գագիկ ու Գուրգեն Արծրունիները որոնք Յուսուֆի դաշնակիցներն էին, այս պատահարները տեսնելով զենքն ուղղեցին Յուսուֆի դեմ: Ոտքի ելավ նաեվ Սյունիքը:
Թագաժառանգ Աշոտն ու եղբայրը՝ Աբասը, Շիրակի, Գուգարքի եվ Տայքի բնակիչներից փոքր խմբեր կազմած հաջող կռիվներ մղեցին թշնամու դեմ: Նրանց զորքերը խորտակելով թշնամուն, ազատագրեցին Բագարանը, Շիրակն ու Գուգարքը: Թշնամուն դուրս քշեցին նաեվ Թիֆլիսից: Աշոտը հռչակվեց հայոց թագավոր՝ Աշոտ Բ. Երկաթ մականունով (914-928):
Այնուհետեվ Բյուզանդիան Աշոտին հրավիրեց Կ.Պոլիս: Աշոտը 920-921 թթ. մեկնեց Պոլիս եվ հանդիսավոր կերպով ճանաչվեց հայոց թագավոր: Աշոտը վերադառնալով սկսեց երկրի միավորման պայքարին: Սակայն Յուսուֆի հաջորդ՝ Բեշրը հետապնդում էր աշոտին, կողոպտելով Սեվանի շրջակայքը եվ ասպատակելով Կոտայքը: Արաբների դեմ ելան սպարապետ՝ Գեորգ Մարզպետունու քաջարի ջոկատները: 924-925 թթ. արաբները վերջնականապես մաքրվեցին Հայաստանից:
Աշոտին հաջորդեց նրա էղբայր՝ Աբասը, որը մայրաքաղաքը Երազգավորսից տեղափոխեց Կարս: Իսկ Աբասի որդի ու հաջորդ Աշոտ Գ. Ողորմածը (953-977), մայրաքաղաքը 961 թ.-ին տեղափոխեց Անի: Աշոտ Գ.-ի ժամանակ սկսվեց Բյուզանդական նվաճողական քաղաքականությունը, եվ (969-970) թթ. Չմշկիկը մտավ Հայաստան: Նրա դեմ ելան 80 հազարանաոց հայկական զորքերը, մասնակցությամբ Վասպուրականի զորքերին: Հովհաննես Չմշկիկ կայսրը այս տեսնելով՝ խոհեմաբար օժանդակ զորագունդ խնդրեց եվ հեռացավ երկրից:
962 թ. Աշոտի եղբայր՝ սպարապետ Մուշեղը հրաժարվեց ենթարկվել Աշոտին եվ Վանանդը անջատեց Աշոտի թագավորությունից Կարս մայրաքաղաքով: Մուշեղին (962-984) հաջորդեց որդին Աբասը (984-1029):
Սյունյաց գահերեց իշխան Սմբատը 973 թ.-ին Սյունիքը անջատեց Բագրատունիների թագավորությունից եվ դարձավ թագավոր (973-998): Սյունյաց թագավորությունն ընդգրկում էր Սյունիքը, Արցախի հարավը եվ Սեվանի ավազանը: Մայրաքաղաքն էր Կապանը:
Բագրատունիների կենտրոնական իշխանությունը վերածվեց ձեվականի, թեեվ նրանք կրում էին Շահնշահ (Արքայից արքա) տիտղոսը:
Աշոտի հաջորդ Սմբատ Բ. Տիեզերակալի (977-990) ժամանակ 987 թ.-ին Ատրպատականի Ապլհաճ էմիրը արշավում է Հայաստան, ասպատակելով Արարատյան դաշտը, Նախիջեվանն ու Վասպուրականը:
Սմբատի եղբայր Գուրգենը ամարանալով Լոռու գավարում՝ անջատվեց Անիի թագավորությունից: Գուրգենին հաջորդում է նրա որդի՝ Դավիթ Անհողինը (989-1050):
Նույն ատեն Տայքում եվ Բասենում առաջանում է հայ-վրացական մի իշխանություն Դավիթ Կյուրապաղատի գլխավորությամբ: Դավիթը իր իշխանությունը տարածում է Բասենի դաշտում խլելով Մանազկերտ քաղաքը:
Բացի այս հայկական թագավորություններից շարունակվում էին մնալ արաբական էմիրություններ՝ Դվինում, Խլաթում, Բերկրիում եվ Աղձնիքում:
Սմբատի հաջորդ՝ Գագիկ Ա.-ը (990-1020) փորձեց երկրի քաղաքական միավորման: Նրա ժամանակ ռազմական ուժը կազմակերպվեց: Բանակի չեկավարն էր տաղանդավոր զորավար՝ Վահրամ Պահլավունին, իսկ բանակի քանակը հասցվեց 1ՕՕ հազարի:
998 թ. ատրպատականի էմիր՝ Ապլհաճի որդի՝ Մամլունը հարձակվեց Հայաստանի վրա հասնելով Ապահունյաց գավառը: Նրա դեմ ելան Անիի թագավոր՝ Գագիկ Ա.-ի, Կարսի թագավոր Աբասի, Տայքի Դավիթ կյուրապաղատի եվ վրաց Գուրգեն թագավորի միացյալ զորքերը՝ Վահրամ Պահլավունու գլխավորությամբ: Նրան Ապահունիքի Ծմբո գյուղի մոտ ջախջախեցին թշնամուն:
1001 թ. Դավիթ Անհողինը փորձեց չենթարկվել Անիի թագավոր Գագիկ Ա.-ին: Գագիկի զորքերը արշավելով Գուգարք գրավեցին նրա հողերը, դրա համար էլ Դավիթը կոչվեց Անհողին:
Իսկ Դավիթ Կյուրապաղատը խոր ծերության մեջ էր ապրում եվ չուներ զավակ: Այդ պատճառով նա իր մահվանից առաջ՝ 1000 թվին իր հողերը կտակեց Բյուզանդական կայսրության: Սակայն Տայքի իշխանները ըմբոստանալով եվ դրդելով տեղի եպիսկոպոսին խեղդամահ անել տվին Դավթին: Բյուզանդիայի Վասիլ Բ. Բուլղարասպան կայսրը լսելով Դավթի մահը շտապում է գալ Հայաստան եվ զենքի ուժով գրավում է Տայքը:
11-րդ դարի 1-ին քառորդում՝ Իրան ներթափանցել էին սելջուկ-բուրք ցեղախումբերը, որոնք սկսեցին ասպատակել Վասպուրականի վրա եվս: Վասպուրականի Սենեքերիմ թագավորը ահաբեկված սելջուկների հարձակումներից՝ Բյուզանդական կայսրության հետ համաձայնվեց հանձնել վասպուրականը փոխարենը ստանալով Սեբաստիան 1021 թ.:
Անիի թագավոր Գագիկ Ա.-ի մահից հետո գահն ստանձնեց ավագ որդին՝ Հովհաննես-Սմբատը (1020-1041): Սակայն նրա կրտսեր եղբայր Աշոտը ըմբոստացավ եվ թորձեց տիրանալ գահին: Երկու եղբայրների միջեվ կռիվ ծագեց, սակայն Վահրամ Պահլավունու, Կարսի թագավոր՝ Գագիկ աբասյանի, վրաց ու աբխազաց թագավորների եվ Պետրոս Գետադարձ կաթողիկոսի միջամտելով՝ 1022 թվին հաշտություն կնքվեց, որի համաձայն Անին ու շրջակայքը հանձնվեցին Հովհաննես-Սմբատին իսկ գավառները Աշոտ Դ.-ին (1022-1040), պայմանով որ Հովհաննես-Սմբատի մահից հետո Աշոտը ճանաչվեր հայոց թագավոր:
Այն ատեն Տայքում ապստամբություն ծագեցավ Բյուզանդական իշխանության դեմ: Վասիլ Բ. կայսրը արեվելք անձամբ եկավ եվ արյան մեջ խեղդեց Տայքի ապստամբությունը, ապա հայոց թագավորներին պահանջեց իրեն հանձնել Կարսն ու Անին: Հովհաննես-Սմբատը իր անձը փրկելու համար 1023 թ. մի կտակ գրեց, որի համաձայն Անին ու շրջակայքը հանձնվելու էին Բյուզանդական կայսրության: Ուշագրավ էր Պետրոս Գետադարձի մեղսակցությունը Անիի կտակելու գործում, եվ երբ նա Բյուզանդիայից Անի վերադարձավ՝ նրա դեմ խռովություններ ծագեցին: 1037 թ. նրան բանտարկեցին, բայց շատ չանցած ստիպված եղան ազատել:
Հովհաննես Սմբատի 1041թ. եվ Աշոտի 1040 թ. մահերից հետո, ոտքի ելան այն տարրերը որոնք հակված էին երկիրը Բյուզանդիային հանձնելու, ինչպես Պետրոս Գետադարձ կաթողիկոսը եվ Սարգիս Սյունեցին (Վեստ): Վերջինը նույնիսկ հափշտակեց արքունիքի գանձերը եվ ամրացավ Անիի միջնաբերդում: Սակայն նրա դեմ ելան քաղաքի բնակչությունը սպարապետ՝ Վահրամ Պահլավունու գլխավորությամբ:
Սպարապետը երկրի պետականությունը պահպանելու նպատակով գահ բարձրացրեց Աշոտի պատանին՝ Գագիկը 1042 թ.: Գագիկ Բ. (1042-1045) թագավորն ու Վահրամ Պահլավունին ու նրա եղբորորդի Գրիգորիս Պահլավունի Մագիստրոսը՝ Անիի միջնաբերդից դուրս քշեցին Վեստ Սարգսին:
Բյուզանդիայի Կոստանդին Թ. Մոնոմախոս (1042-1055) կայսրը լսելով Հովհաննես-Սմբատի մահը, պահանջեց երկիրը հանձնել եվ զորքեր ուղարկեց Անի: Սակայն Գագիկն ու Պահլավունին շուտով կազմակերպեցին բանակը, եվ ժողովուրդը հանեցին Անին պաշտպանելու համար: Բյուզանդացիները ջանր պարտություն կրեցին Անիի պարիսպների տակ:
Առաջին անհաջողությունից հետո բյուզանդական բանակը մինչեվ 1044 թ. (3) հարձակումներ կատարեց Անիի վրա եվ միշտ ստիպվեց նահանջել: Կայսրը ստիպված փոխեց տակտիկան եվ Վեստ Սարգսի ու Պետրոս Գետադարձի խորհուրդով՝ հաշտություն կնքելու պատրվակով Գագիկ Բ.-ին հրավիրեց Կ.Պոլիս: Վահրամ Պահլավունին դեմ էր այդ այցելությանը եվ նրա վորհուրդով Գագիկը հրաժարվեց գնալ: Սակայն Վեստ Սարգսի ու Պետրոս Գետադարձի հորդորներով Գագիկը 1044 թ. մեկնեց Կ.Պոլիս: Մեկնելուց առաջ նա Գետադարձին հանձնեց քաղաքի դարպասների բանալիները: Կաթողիկոսն ու մյուս իշխանները հանդիսավոր կերպով երդվեցին թագավորի առջեվ պաշտպանել երկիրն ու Անին մինչեվ թագավորի վերադարձը: Սակայն Գագիկի մեկնելուց անմիջապես հետո Վեստ Սարգիսն ու Պետրոս Գետադարձ կաթողիկոսը թաքուն քաղաքի բանալիները ուղարկեցին կայսրին:
Կ.Պոլսում Գագիկին սկզբում արքավայել ընդունեցին, իսկ հետո պահանջեցին նրան որ անին հանձնի եվ փոխարենը ստանա ընդարձակ կալվածքներ Փոքր Ասիայում: Գագիկը մերժելով՝ նրան կայսրի հրամանով արգելում են վերադառնալ Հայաստան եվ բնակության տեշ են տվում Կիլիկիայի սահմանագլխին՝ Պիզու քաղաքում:
Այնուհեսեվ Մոնոմախոս կայսրը իր Ասիտ զորավարին հանձնարարում է գրավել Անին: Անին նորից պաշարվում է, սակայն Պահլավունու զորքերը նորից ջարդում են Բյուզանդացիներին: Սակայն հայկական բանակի եռանդը գնալով թուլանաւմ է, որորվհետեվ չի վերադառնում նաեվ Գրիգորիս Պահլավունի Մագիստրոսը, որը Գագիկ թագավորի հետ գնացել էր Կ.Պոլիս: Վեստ Սարգիսն ու Պետրոս Գետադարձ կաթողիկոսը համոզում են Վահրամ Պահլավունուն որ համաձայնվեն Անին հանձնել:
1045 թվին բյուզանդական բանակը նորից պաշարում է Անին, սակայն այս անգամ Անեցիները դիմադրություն ցույց չեն տալիս:

Ցանկ Հայկական Թագավորությունների
1- Բագրատունիների Թագավորները 885-1045

1- Աշոտ Ա. 885-890
2- Սմբատ Ա. Նահատակ 890-914
3- Աշոտ Բ. Երկաթ 914-928
4- Աբաս 928-953
5- Աշոտ Գ. Ողորմած 953-977
6- Սմբատ Բ. Տիեզերակալ 977-990
7- Գագիկ Ա. Շինարար 990-1020
8- Հովհաննես-Սմբատ 1020-1041
9- Աշոտ Դ. 1021-1040
10- Գագիկ Բ. 1042-1045

2- Վասպուրականի Արծրունիների Թագավորները

1- Գագիկ-Խաչիկ 908-937
2- Աշոտ-Դերենիկ 938-953
3- Համազասպ-Աբուսահլ 953-972
4- Սահակ-Աշոտ 972-983
5- Գուրգեն-Խաչիկ 983-1003
6- Սենեքերիմ-Հովհաննես 1003-1026 (1021-ից Սեբաստիայում)
7- Դավիթ 1026-1065
8- Ատոմ 1065-1083
9- Աբուսահլ 1065-1083

3- Վանանդի Թագավորները

1- Մուշեղ 962-984
2- Աբաս 984-1029
3- Գագիկ Աբասյան 1029-1065

4- Սյունեցիների Թագավորները

1- Սմբատ Ա. 973-998
3- Վասակ Ա. 1019-1070
4- Գրիգոր Ա. 1070-1091
5- Սենեքերիմ 1091-1103
6- Գրիգոր Բ. 1103-1166
7- Վասակ Բ. 1166-1170

5- Լոռու (Տաշիր-Ձորագետի) Թագավորները

1- Գուրգեն Ա. 979-989
2- Դավիթ Ա. Անհողին 989-1050
3- Գուրգեն Բ. 1050-1089
4- Դավիթ Բ. 1089-1118

No comments:

Post a Comment