Friday, September 18, 2009

Հայաստանը Մոնղոլական Տիրապետության Ժամանակաշրջանում

Չինգիզ խանը 1219 թ. նվաճեց Միջին Ասիան ու Պարսկաստանի հյուսիսը, իսկ 1220 թ. Ատրպատականի վրայով մտավ Աղվանք: Դրա վրա վրաց թագավոր՝ Գեորգի Լաշան Զաքարյան Իվանեի հետ հայ-վրացական միացյալ բանակով Կուրմանի մոտ ճակատամարտ տվեցին, սկայն մեծ պարտություն կրեցին մոնղոլներից:
Խորեզմի թուրքմեն խան՝ Ջալալեդդինը 1225 թ. ասպատակեց Հայաստանը, Վրաստանն ու Ատրպատականը: Նրա դեմ ելան Զաքարյան Իվանեի հայկական զորքերը, սակայն Գառնիի ճակատամարտում պարտվեցին: Ջալալեդդինը 1226 թ. գրավեց Թիֆլիսը: Նրա ասպատակությունները Հայաստանում տեվեցին 7 տարիներ: Այդ շրջանին նրա դեմ ելան նույնիսկ մահմեդական իշխանները՝ Խլաթի էմիրը, Իկոնիայի սելչուկ սուլթանն ու Եգիպտոսի Էյուբյան սուլթանը: Նրան ք Ջալալեդդինին Երզնկայի ճակատամարտում ծանր պարտության մատնեցին, իսկ 1231 թ. Ամիդի մոտ վերջնականապես ջախջախեցին, որտեղ եվ սպաննվեց Ջալալեդդինը:
Ջալալեդդինին հետապնդող մոնղոլական զորքերը 1231 թ. կողոպտեցին Վասպուրականը, Ամիդ եվ Արզն քաղաքները, եվ Վարագա վանքը՝ սրի քաշելով բնակչությանը: Ավերվեց նաեվ Գանձակը: Սակայն Հայաստանում չհաստատվելով վերադարձան Իրան:
1236 թ. 3Օ հազարանոց մոնղոլական բանակը Չարմաղանի գլխավորությամբ արշավեց Հայաստան: Գրավվեց ամբողջ Սյունիքը: Ապա անցնելով Արարատյան դաշտ ու Շիրակ՝ մոնղոլական բանակը մոտենում է Անի քաղաք: Չարմաղանը Անի պատվիրակություն է ուղարկում քաղաքը հանձնելու համար, սակայն Անի քաղաքի ավագանին մերժելով քաղաքը հանձնել, հարձակվում ու կոտորում են մոնղոլների պատվիրակներին: Մոնղոլները պաշարում են ու գրավում են Անին, կողոպտելով ու կոտորելով բնակչությանը:
Դրանից հետո գրավվում է Կարսը, եվ Անիի ու Կարսի գրավումով մոնղոլները նվաճում են Հայաստանի հյուսիսային շրջաններին:
Չարմաղանի հաջորդ Բաչու խանը 1242 թ. արշավում է Կարինի ու հարավային Հայաստանի վրա: Նախ գրավվում է Կարինը, ապա 1243 թ. Չմանկատուկ գյուղաքաղաքի մոտ ջարդելով Իկոնիայի սուլթանության բանակին գրավում են Կեսարիան ու Երզնկան: 1245 թ. արշավում են Վասպուրական ու Տուրուբերան, գրավում են Խլաթն ու Բաղեշը: Այսպիսով գրավվում է Հայաստանի հարավային նահանգները:
1236-1245 թթ. ամբողջ Հայաստանը դառնում է մոնղոլական լծի տակ:
Մոնղոլները նվաճված ժողովուրդների հանդեպ կիրառում էին մասսայական կոտորածի եվ քաղաքների ու գյուղերի ամայացման քաղաքականություն: Այս քաղաքականությունը հայ բնակչության նոր մասսայական արտագաղթի պատճառ դարձավ: Այս ընթացքում Հայաստան ներխուժած թաթար ու միջինասիական-թուրանական քոչվոր ցեղերը տիրեցին տեղական բնակչության (հայերի) պատկանող հողերին: Իշխանությունները հարկերն էլ սաստակցրեցին 1246-1247 թթ. ուղարկելով Արղուն ու Բուղա հարկահավաքները:
Հայ եվ վրացի իշխանները ձեռնամուխ եղան ապստամբություն կազմակերպելու: 1249 թ. հայ-վրացական ուժերը կենտրոնացան Թիֆլիսում ու Լոռիում: Սակայն մոնղոլներին ապստամբությունը հայտնի դառնալով՝ ձերբակալվում են կազմակերպիչները որոնց թվում էր նաեվ վրաց թագավոր՝ Դավիթը:
Մոնղոլական մեծ տերությունը բաժանված էր 4 ուլուսների (նահանգների), այդ ուլուսների մեկի կազմին մեջ մտնում էր Հայաստանը: 1254 թ. Հայաստանում անցկացվեց նոր աշխարհագիր, որը սահմանեց հարկատվության եվ զինապարտության նոր կարգ:
Մոնղոլական հարկերից էին: Մալը, Թաղարը,Փախչուրը, Խալան, Տամաղան եվ Յամը (Երթեվեկության հարկ):
Հայ եվ վրացի ազնվականության համար ամենածանր պարտականություններից էր զինապարտությունը: Մոնղոլների մեծ չափի հարկապահանջությունը նրանց դեմ հանեց հայ եվ վրացի բնակչության բոլոր խավերին, եվ 1259-1261 թթ. բռնկվեց նոր ապստամբություն: Ապստամբության ղեկավարներն էին՝ Վրաց թագավորը, Խաչենի իշխան Հասան-Ջալալը, Զաքարյան Զաքարե որդի՝ Շահնշահի եվ Զաքարյան Իվանեի դուստր՝ Խոշաքը:
Ապստամբները ջարդեցին Արղունի զորքերին, սակայն լուրջ հաղթություն չունեցան: Արղունը ձերբակալեց վրաց թագուհուն, հայ իշխաններ՝ Հասան-Ջալալին ու Զաքարյան Զաքարեին (վերջին երկուքին մահապատժի ենթարկելով): Ապստամբությունը ճնշվեց 1261 թ.:
Հուլավուի օրոք մոնղոլական երկու ուլուսների միջեվ՝ (Ոսկե Հորդայի) եվ (Էլղանության) սկսվել էր հակամարտություն: Դրա հետեվանքով Անդրկովկասն ու Հայաստանը վերածվել էին պատերազմական թատերաբեմի: Էյլղանության խաներ՝ Աբաղան (1265-1282), Արղունը (1282-1291) եվ Ղազան-խանը (1295-1304) պատերազմում էին Ոսկե Հորդայի եվ Եգիպտոսի մեմլուքների դեմ:
Այս բոլորը կործանարար հետեվանքներ են ունենում Հայաստանի ու Վրաստանի համար: Դվինը քայքայվեց ու ավերեվեց, եվ 14-րդ դարասկզբից դադարեց որպես քաղաք գոյություն ունենալուց: Նույնպես Անին 13-րդ դարի վերջերից սկսեց անկում ապրել, իսկ 15-րդ դարասկզբից դադարեց քաղաք լինելուց: 1314 թ. Կարինում գրված մի ձեռագրում պատմվում է թե երկիրը տառապանքի մեջ է, հայ ժողովուրդը ի սպառ նվազում է:
13-14-րդ դարերին տեղի ունեցած բնակչության մասսայական արտագաղթը մեծ աղետ էր հայ ժողովրդի համար: Նրանք գաղթում էին Ղրիմ, Աստրախան, Ուկրաինա եվ Լեհաստան:
14-րդ դարի առաջին քառորդում Էլղանությունը շատ տկարացել էր, Հայաստանում հաստատվել էին թուրքմենական ցեղեր:Հայաստանի հյուսիսային նահանգներում իշխում էին Չոբանյանները (Թավրեժ կենտրոնով), իսկ հարավային նահանգներում Ջելայիրները (Բաղդադ կենտրոնով): Հայկական իշխանությունները շարունակում էին մնալ՝ Զաքարյանները Շիրակում, Վաչուտյանները արագածոտնում, Օրբելյանները Սյունիքում իսկ Պռոշյանները Վայոց Ձորում ու Կոտայքում:
Դեռեվս մոնղոլական առաջին արշավանքների ժամանակ նեխուժեցին Միջին Ասիայի թուրքմենական ցեղերը, որոնց թվում էին Կարա-Կոյունլու եվ Ակկ-Կոյունլու ցեղախմբերը:
14-րդ դարի վերջերին Կարա-Կոյունլուները հաստատվեցին Վանա լճի շրջակայքում, իսկ Ակկ-Կոյունլուները Մոկսի, Աղձնիքի եվ Ծոփքի գավառներում:
Լենգթեմուրի զորքերը Թավրեժը գրավելուց հետո 1386 թ. արշավեցին Հայաստանի վրա, մտնելով Նախիջեվան ու ասպատակելով Սյունիքը, ապա գրավեցին Ոորտան բերդը ու շարժվեցին Արարատյան դաշտ (Կարինի շրջան): Նրանք հարձակվեցին Կարա-Կոյունլուների վրա, բայց Ճապաղջուրում պարտվեցին ու նահանջած ատեն 1387 թ. պաշարեցին Վանը: 25 օր պաշտպանվելուց հետո քաղաքի բնակչությունը տեղի է տվում: Լենգթեմուրը հրամայում է կանանց ու երեխաներին գերի տանել, մնացած բոլորին քաղաքի բերդի պարսպներից վայր նետել:
Դրանից հետո Լենգթեմուրի զորքերը երկու հեռացան Հայաստանից, բայց նորից երկու անգամ էլ (1394-1396) եվ (1400-1402) թթ. հարձակվեցին կողոպտելով ու կոտորելով ժողովրդին:
Երեվանը 15 –րդ դարի 3Օ-ական թվականներից դառնում է Արարատյան դաշտի եվ ամբողջ Արեվելյան Հայաստանի վարչական կենտրոն:

No comments:

Post a Comment