Friday, April 29, 2011

Արշակունիների ժառանգական իշխանության հաստատումը Հայաստանում.

Վաղարշ Երկրորդ թագավոր Մեծ Հայքի
Անտիկ աղբյուրներում տեղեկություններ չեն պահպանվել, թե Սոհեմոսից հետո ով է թագավորել Հայաստանում: Մնում են Մովսես Խորենացու տվյալները, որոնք այս ժամանակշրջանի համար ավելի հավաստի են: Միայն պետք է նշել, որ պատմահայրը Վաղարշ 1-ինի և Վաղարշ 2-րդին միացնում է և խոսում մեկ թագավորի` Վղարշի մասին, որը գահակալել է Տիգրան Վերջինի, այսւինքն Սոհեմոսի մահից հետո: Հերոդիանոսի`/2-րդ դարի վերջ և 3-րդ դարի սկիզբ/ կցկտուր տեղեկություններից երևում է, որ հայոց թագավորը չափազանց զգույշ և չափավոր քաղաքականություն է վարում`չեզոք դիրք բռնելով պարթևի հանդեպ և խուսափելով օգնել նրանց: Այս հանգամանքը իրավունք է տալիս ենթադրելու, որ Վաղարշ 2-ը Վաղարշ 1-ի սերնդից էր ,նրա թոռն էր կամ եղբորորդին և ոչ պարթևների նոր դրածո: Մանանդյանը հիմնվելով Հերոդիանոսի վկայությունների վրա ցույց է տալիս ,որ Հռոմեական կայսրության մեջ ծագած գահակալական կռիվների ժամանակ իբրև հռոմեական կայսր Պեսկենիոս Նիգերին են ճանաչել: Պարթևաց թագավոր Վաղարշ 4-րդը Օսրոյենե Եդեսիայի թագավոր Աբգար Թ-ի և Հատրայի թագավոր Բարսեմիոսը: Վերջին 2 թագավորները նույնիսկ ռազմական օգնություն են ցույց տվել Նիգերին: Միայն Մեծ Հայքի թագավոր Վաղարշ 2-րդն էր, որ մնացել է չեզոք և հրաժարվել օգնել Նիգերին: Այս տեղեկությունները հիմք են տալիս եզրակացնելու, որ Սոհեմոսի մահից հետո հռոմեական կայսրության մեջ տեղի ունեցող գահակալական կռիվների պայամաններում Հայաստանից վռնդվել են Վաղարշապատում կանգնած հռոմեական ռազմական ուժերը: Հռոմեական կայսրության խառնակ վիճակին վերջ է դնում Սեփտինիոս Սևերոս կայսրը, որը հաղթեց իր ախոյա Նիերին, վերջինիս սպանեց Կիլիկիայում 194թ. աշնան սկզբին և եկավ Միջագետք, որպեսզի պատժի Նիգերի դաշնակիցներին: Հերոդիանոսը շարունակում է.<<Պատրվակ բռնելով, որ հատրացոց Բարսեմիոս թագավորը դաշնակից է եղել Նիգերին Սևերոսը արշավեց արևելք: Գալով այստեղ նա ուզում էր ներխուճել Հայաստան, բայց հայոց թագավորը շտապեց թախանձանքով կանխել այդ և ուղարկեց նրան փող, նվերներ ու պատանդներ` խոստանալով նրան զինակցություն ու բարեկամություն: Սևերոսը հայկական գործերը հաջողությամբ ավարտելով ըստ իր ցանկությամբ առաջ շարժվեց դեպի հատրացոց երկիր: Ինչպես տեսնում ենք Հռոմի և Հայաստանի միջև ձևավորվում էին քաղաքական փոխհարաբերությունների այն ձևերը, որոնք բնորոշ էին հետագայի համար: Վաղարշ 2-րդի ճիշտ դիրքորոշումը իհայտ եկավ նաև Միջագերքում: Այստեղ ևս, ինչպես Հայաստանում Սոհեմոսի մահից հետո տեղական կախյալ թագավորությունները` մասնավորապես Ադիաբենեն և Հատրենեն, գրավել էին հռոմեական ամրությունները և պահանջում էին, որպեսզի կայսրության զորամասերը դուրս գան այդ տեղերից և երկրամասերը վերադարձվեն իրենց: Սակայն վերստին հզորացած կայսրությունը չէր կարող հաշտվել այդ երկրամասերի կորստյան մտքի հետ, քանի որ այդ վայրերն ունեին ռազմաստրագտեգիական նշանակություն արևելքում հռոմի գերիշխանությունը ամրապնդելու համար: Ուստի Սեպտինիոս Սևերոսը 195 թ. գալով Միջագետք վռնդեց ապստամբներին այդ երկրամասերից և նույնիսկ նվաճեց նոր երկրամասեր: Սակայն ընդամենը 1 տարի հետո 196 թ. Հռոմի ներքաղաքական կյանքը կրկին ցնցվեց գահակալական նոր պատերազմներով: Սևերոսի դեմ դուրս էր եկել հայտնի գործիչ Ալբինոսը: Այս իրադարձությունները օգտագործեց պարթևների թագավոր Վաղարշ 4-րդը և վերագրավեց Միջգետքը, իսկ հետո պաշարեց Մծբինը: 197 թ. Սևերոսը վերջնական պարտության մատնեց Ալբինոսին և կրկին ժամանեց Ասորիք: Օսրոյենե-Եդեսիայի թագավոր Աբգար Թ. վերստին հայտնեց իր հպատակությունը կայսրությանը, իսկ Վաղարշ 4-րդը դադարեցրեց Մծբինի պաշարումը և ետ քաշվեց: Սևերոսը կարգավորելով գործերը Միջագետքում 198 թ. իր զորքով մոտեցավ Բաբելոնին: Կարճ դիմադրությունից հետո Բաբելենը, իսկ հետո Սելևկիա քաղաքները գրավվեցին, իսկ մինչ գրավվելը պարթևների կարգադրությամբ արդեն այդ քաղաքները դատարկվել էին: Ամենից վճռորոշը Տիզբոնի գրավումն էր: Կարճատև դիմադրությունիվ հետո քաղաքը մատնվեց կողուպուտի ու կոտորածի: Հռոմեական կայսրության սահմանները առաջ քաշվեցին դեպի արևելք մինչև Տիգրիս գետը: Կայսրության այս ավան պոստում /Ֆոռպոստ/ Միջագետքի ռազմական կենտրոնը դարձավ Մծբինը, իսկ նրա թիկունթում մնացած Օստրոլենե-Եդեսիայի թագավորությունը շարունակում էր մնալ Հռոմից կախյալ պետություն: Սևերոսի արշավանքների ժամանակ արևելքում Մեծ Հայքը ոչ միայն չտուժեց, այլև որոշ արտոնություններ ձեռք բերեց: Կցկտուր տեղեկություններից կարելի է եզրակացնել, որ այն ռազմական համակարգը,որ սկսվեց ձևավորվել 166 թ. սկսած ավարտվեց Վաղարշ 2-րդի և Սևերոսի ժամանակ: Մեծ Հայքի թագավորությունը նաև Վիրքը և Աղվանքը մտնում էին կապադովկիան զինվորական կառույցի մեջ: Կազմակերպություն, որը նախատիպ էր հանդիսանալու հետագայում Բյուզանդիայում բանակ թեմերի առաջացման համար: Ըստ այդ համակարգի Մեծ Հայքը պահպանելու էր մշտական հեծելազոր, որի գերագույն հրամանտարը պետք է լիներ հայոց սպարապետը: Հայկական հեծելազորի պահպանության համար կայսրությունը համաձայնել էր յուրաքանչյուր տարի վճարել որոշ դրամական նպաստ: Մարկվարտը ենթադրում է, որ Սևերոսից սկսած հայկական հեծելազորը այս նպաստը ստանում էր Կովկասում իրավիճակը վերահսկելու համար: 217 թ., երբ Հայաստանու թագավորեց Տրդատ 2-րդը ըստ Դիոնկասիոսի այն փողը, որը ստացվում էր հռոմեացիներց յուրաքանչյուր տարի Տրդատը հույս ուներ, որ կստանա: Այս փաստը ինքնին վկայում է այն կարևորությամ մասին, որ ունեցել է հայկական հեծելազորը հռոմեական կայսրության համար և բնական կերպով այս ժամանակաշրջանից բարձրանում է հայոց սպարապետի դերը հայկական արքունիքում: Սպարապերության գործակալությունը պերք է հետին պլան մղեր մյուս գործակալությունները: Վաղարշ 2-րդի որոք դեռևս շարունակվում էին ալանների ներրխուժումը Անդրկովկաս և Հայաստան: Ալանների ցեղակից էին մասքութներ` վաչկատուն ցեղ, որը տարածված էր Կուրի գետաբերանից մինչև Սամոդ գետը: Այստեղ էր գտնվում Մազքաթաց Արշակունիների թագավորությունը, որը մշտական սպառնալիք էր հանդիսանում Աղվանքի, Հայաստանի և Ատրպատականի համար: Նրանց դեմ է դուրս գալիս Վաղարշը մեծ բազմությամբ և քաջամարտիկ մարդկանցով և հալածելով հակառակորդին մտնում նրա երկիրը և այնտեղ տալիս ճակատամարտ: Թեպետ մասքաթները պարտվեցին, բայց այդ պարտությունը ծանր նստեց հայկական բանակի վրա: Այստեղ սպանվեց Վաղարշ 2-րդը: Այս դեպքերը ըստ Մարկվարտի տեղի է ունեցել 198թ.: Խորենացին բնութագրելով Վաղարշին նշում է .<<ՈՒրիշները լոկ ապրել են, բայց ես ասում եմ, որ սա մահից հետո էլ ապրում էիր բարի անունով, քան շատերը թույլ թագավորներից>>:

No comments:

Post a Comment