Friday, April 29, 2011

ԴՐՎԱԳՆԵՐ ՊԱՀԼԱՎՈՒՆԻ ՏՈՀՄԻ XIII-XVII ԴԱՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ

Հայոց Բագրատունյաց թագավորության անկումից հետո Պահլավունիները շարունակեցին ռազմաքաղաքական ու եկեղեցանպաստ գործունեությունը Շիրակում, ի
մասնավորի` քաղաքամայր Անիում: XIII դարից նրանք վասալական կախման մեջ
էին Զաքարյաններից և նրանց հովանու ներքո ծավալում էին ազգաշահ գործողություններ: 1225 թ. Անիի արքեպիսկոպոս է հիշվում Գրիգոր Պահլավունին, որի եղբայր
Ղարիբը զինվորական էր: Նրանք 1225 թ. նորոգում են Մարմաշենի վանքը, կալվածքներ ընծայաբերում նրան: Սակայն նույն թվականին Գառնիի մատույցներում Իվանե
Զաքարյանի գլխավորած հայ-վրացական զորքերի` Խորեզմի շահի դեմ մղած ճակատամարտում Ղարիբ Պահլավունին զոհվում է:
Զաքարյանների օրոք Պահլավունիների ժառանգները շարունակում են կրել այդ
տոհմում սովորական դարձած «մագիստրոս» պատվատիտղոսը: Նրանք գլխավորում են նաև Շիրակի հոգևոր իշխանությունը: Գրիգոր Պահլավունուց հետո Անիի
արքեպիսկոպոսի պաշտոնը վարում է նրա որդի Սարգիսը:Վերջինս Բագնայրի
վանքի 1262 թվակիր արձանագրության մեջ հիշվում է որպես «Անի մայրաքաղաքի
վերադիտող» (տեսուչ, հայրապետ), նաև «տեառն տեղոյս»: Սարգսի եղբորորդի Հովհաննեսը հիշվում է որպես Շիրակ գավառի «հայրապետ», «իշխեցող տեղոյս»:
Զաքարե ամիրսպասալարի մահից (1212 թ.) հետո նրա որդի Շահնշահ I-ը Վրաստանի Թամար թագուհու կողմից ճանաչվեց Զաքարյան հայկական իշխանապետության տիրակալ: XIV դարում Պահլավունիների շառավիղները շարունակում էին հավատարմորեն ծառայել Զաքարյան իշխանապետին: Շահնշահ II ամիրսպասալարի օրոք` XIV դարի սկզբներին, Զաքարյան տան հեջուբի ազդեցիկ պաշտոնը վարում էր
Զաքարիա Պահլավունին: Մի ձեռագիր հիշատակարանում (1313 թ.) նա հիշվում էորպես «հեջուբ և առաջնորդ տանս մեծի աթապակ ամիրսպասալար Շահնշահի», և
բնորոշվում իբրև «քաջ և ընտիր պատերազմող»:
Պահլավունիները XIV դարում Զաքարյանների հովանավորության տակ վարելով
պետական, զինվորական և եկեղեցական բարձր պաշտոններ` նույնպես ծառայել են
Հայրենի երկրի փառքի զորացմանը: Զաքարիա Պահլավունուն տրված «քաջ և ընտիր
պատերազմող» բնութագիրը խոսուն վկայություն է այն իրողության, որ նա օժտված է
եղել նաև զինվորական գործառնությամբ` անշուշտ, պատերազմական իրավիճակում, իսկ խաղաղ պայմաններում կատարել է հեջուբի պարտականությունները: Հավանաբար, նա եղել է Շահնշահ II-ի խորհրդականը նաև զինվորական գծով: Հեջուբը Զաքարյան իշխանապետության գերազդեցիկ գործակալության տնօրինողն էր, որի իրավասությանը ենթակա էին նաև Զաքարյան իշխող տան ելևմտական գործերը:
XIV– XVII դարերում Պահլավունիները նախկինի պես տիրում էին նաև Հավուց
Թառի Ամենափրկիչ վանքին և նրա հողատիրույթներին: Սիմեոն Երևանցի կաթողիկոսը վկայում է, որ Գրիգոր Մագիստրոս Պահլավունու (Բջնեցու) սերունդները հա-ջորդաբար իշխել են այդ վանքում գրեթե մինչև իր ժամանակները: Նրանք վանքը դարձրել են «զհայրենի մուլք» և «որդիք և թոռունք և յետագայ ազգատոհմք սորին(մի զկնի միոյ յաջորդեցին զառաջնորդութիւնն սորին ոչ միայն ի յիշխանութիւնն Հայոց, այլ և ի ժամանակս թագաւորացն պարսից մինչև գրէթէ ի ժամանակս մեր»:
XV դարի առաջին կեսին Հայաստանի եկեղեցական կյանքում ազդեցիկ դեր էր
խաղում արքեպիսկոպոս Զաքարիա Հավուցթառեցի Պահլավունին, որը էապես սատարեց Հայոց կաթողիկոսական գահաթոռը Կիլիկիայից (Սսից) իր նախնական
վայր` Էջմիածին տեղափոխելու գործընթացներին: Հայտնի իրողություն է, որ Կիլիկիայում Հայոց թագավորության բարձումից (1375 թ.) հետո Սսի Աթոռը կորցրեց ոչ
միայն պետական հովանավորությունը, այլև իր երբեմնի ազդեցությունն ու հմայքը,
«զի ապականեցաւ կարգ եւ կանոնք սուրբ հարցն մերոց ի կիլիկեցոց առաջնորդացն»,– վկայում է Թովմա Մեծոփեցին : «Նուիրակք եւ խրատատուք եւ եպիսկոպոսք նոցին գայթակղութեամբ զբազումս ի հաւատոցն Քրիստոսի ի բաց հանին եւ
անհաւասար արարին»,– հավելում է մատենագիրը` նշելով նաև այլ կարգի օրինազանցություններ, որ տեղ էին գտել Սսի Աթոռում: Թովմա Մեծոփեցին Կաթողիկոսական Աթոռը Էջմիածին տեղափոխելու գործի ջատագովն ու կազմակերպիչներից մեկն էր, ուստի հասկանալի են դառնում նրա որակումները:
1439 թվականից սկսած` Վայոց ձորի Հերմոնի վանքի սան և Գրիգոր Տաթևացու
փառասուն աշակերտ Հովհաննես վարդապետի հետ միասին Թովմա Մեծոփեցին եռանդուն գործունեություն է ծավալում Կաթողիկոսական Աթոռը Սսից Էջմիածին տեղափոխելու համար: Նրանց սատար են կանգնում նաև Արտազի Գրիգոր եպիսկոպոսը, ինչպես նաև Զաքարիա Հավուցթառեցի Պահլավունի արքեպիսկոպոսը, Բջնիի ե-
պիսկոպոս Հովհաննեսը: Նրանց ջանքերով և Կարա-կոյունլու թուրքմենների փադիշահ Ջհանշահի, Երևանի կառավարիչ Յաղուբի օժանդակությամբ 1441թ. Վաղարշապատում գումարվում է համազգային ժողով, որին մասնակցում էին նաև հայ ազատներ, տանուտերեր: Ժողովականների մեջ հիշվում են նաև «տէր Զաքարէն Հաւուց
Թառայ ի յազատորդեաց» և Պահլավունիների հինավուրց ոստան Բջնիից վերոհիշյալ
Հովհաննես եպիսկոպոսը:
Կաթողիկոսական Աթոռի փոխադրումը վառ ապացույց էր այն իրողության, որ Էջմիածինը դարձել էր համազգային մտավոր-մշակութային և հոգևոր-եկեղեցական
կենտրոն, որն ի զորու էր համախմբել ժողովրդին և դառնալ նրա գոյատևման հուսա-
լի երաշխիքը: Էջմիածինը նաև քաղաքական հույսեր էր ծնում հայ ազատանու, ժո-
ղովրդական լայն խավերի մեջ: «Լրումն եհաս ժամանակի փրկութեան Թորգոմեան
ազգիս»,– գրում է ժամանակակից պատմագիրը:
Պահլավունիների շառավիղները լիովին հաղորդակից էին երկրում իշխող տրա-
մադրությանը և գործուն աջակցություն էին ցուցաբերում Էջմիածնի Մայր Աթոռի վե-
րականգնման և ամրակայման գործընթացներին: Անշուշտ, նաև նրանց աջակցութ-
յամբ էր, որ «զաջ Լուսաւորչին ի Սսոյ գողացեալ բերին յԷջմիածին, և վերստին հաս-
տատեցին զկաթողիկոսութիւն», վկայում է Սամուել Անեցու շարունակողը: Կիրա-
կոս Խորվիրապեցու կաթողիկոս ձեռնադրողներից էր նաև Զաքարիա Հավուցթառեցի
Պահլավունին:
Սակայն հաջորդ տարվա ընթացքում Հայոց նորընծա հայրապետի շուրջ ծավալ-վում է հակակրանքի բուռն հորձանք: Հոգևոր դասի որոշ պարագլուխներ դավ են
նյութում նրա դեմ` գահընկեց անելու, հոգևոր բարձրագույն իշխանության ուղենիշ-
ներն իրենց կամեցած ձևով փոխելու մտադրությամբ: Կաթողիկոսի գահի հնարավոր
հավակնորդներ էին դիտվում Հովհաննես Հերմոնեցին, Արտազի Գրիգոր եպիսկոպո-
սը և Զաքարիա Հավուցթառեցի Պահլավունին: Վերջինս արդեն ծերացել, տկարացել
էր, և թվում է, թե առանձին եռանդ չպետք է դրսևորեր այդ ուղղությամբ: Սակայն Հա-
յոց կաթողիկոսի դեմ ծառացողները Զաքարիային հղած թղթում նրան մեղադրում են
Կիրակոս Խորվիրապեցուն կաթողիկոս ձեռնադրելու համար: Արձագանքելով բան-
սարկուներին, Զաքարիան «ընդունակ եղեւ չարին» և նրանց հետ մեկնեց Հովհաննես
Հերմոնեցու մոտ, որը «նոյն ժամայն ժողովեաց զբազում անուղղայ եպիսկոպոսք եւ
քահանայք», որից հետո նրանք մտան Էջմիածնի Մայր տաճար` «բարկութեամբ եւ
սրտմտութեամբ լցեալ»: Կիրակոս կաթողիկոսը երկնչում և «փախուստ առեալ, մտա-
նէ ի տուն քրիստոնէի միոջ գաղտագողի»: Բայց դավ նյութողները գտան նրան և
բռնությամբ տարան Երևանի կառավարչի` Յաղուբ բեկի մոտ, նրա առջև Կիրակոսինբնութագրելով իբրև «ոչ քրիստոնյայի, կախարդի և հերձվածողի»: Նրանք նպատա-
կադրվել էին բեկի միջոցով տապալել կաթողիկոսին: Յաղուբն սկզբում մերժեց նրանց
առաջարկը` հավանաբար, կաշառք ակնկալելով: Հարկավ, երբ Զաքարիա Հավուց-
թառեցին նրան խոստացավ «անթիւ եւ անհամար արծաթ», բեկն իսկույն հրաման
տվեց կաթողիկոս ձեռնադրել Արտազի Գրիգոր եպիսկոպոսին: Վերջինս,– գրում է
Սամուել Անեցու շարունակողը,– կաթողիկոսի Աթոռին «Նստաւ թուրքով և ղաբա-
լով»: Կիրակոս կաթողիկոսի գահընկեցությունը մոտավոր հաշվումներով տեղի է
ունեցել 1443 թ. ապրիլի 21-ին:
XV դարի վերջերին և XVI դարի սկզբին Հավուց թառի վանահայր է հիշվում Զա-
քարիա վարդապետը, որը ևս Պահլավունի էր: 1487 թ. նա վերստին տիրացավ Գառ-
նիի շրջանում իր տոհմի ժառանգական կալվածքներին, այդ կողմերին իշխող Ամիրք-
յամալ բեկից հինգ հազար դինարով գնելով Մանկուս, Ավանիկ, Կուտիս, Հայոց թառ,
Կուտուց վանք, Ավանասար, Թառնիս, Սուրբ Սարգիս գյուղերն ու Կոխդ գյուղի կեսը:
Նշված իննը գյուղերի կալվածագրում Զաքարիան հանդես չի գալիս իբրև Հավուց թա-
ռի վանահայր: Չի արձանագրվում, որ այդ գյուղերը վակֆ են արվում (նվիրաբերվում
են) վանքին, քանի որ, ինչպես հավաստում է Սիմեոն Երևանցին, Զաքարիայի տոհմի
անդամներն «ի բնէ անտի ազատազունք էին և անուանիք, շատազգ և հարուստք, յո-
րոց թէպէտ ոմանք վանականք լինէին, ոմանք աշխարհականք, սակայն մի էին
տամբք և ընչիւք, և իւրեանց էր համարեալ գեօղն և վանքն առանց խտրութեան»:
Այս տողերում վկայված է հայ աշխարհիկ ու եկեղեցական հողատիրության միա-
ձուլման իրողությունը : Նույն Զաքարիայի խնդրանքով Սեֆյան շահ Իսմայիլ I-ի
(1502–1524) կողմից Հավուց թառի վանքին տրվեց ապահարկության իրավունք, որով
վանքը «ոչ խարճ դիւանի, ոչ մուլք և ո՛չ այլ ինչ հարկ տայցէ ումէք»: Սակայն հետա-
գայում «ի նուազիլ կարողութեանց և իշխանութեանց սոցա և ի բաժանիլ ազգակա-
նացն յիրերաց, սկսաւ խտրութիւն անկանիլ ի մէջ վանականացն և աշխարահակա-
նացն վասն մլքից և այլոց ընչից»: Ստեղծված պայմաններում Զաքարիա վարդապե-
տը և իր ազգական Համազասպը Հայոց թառ, Մանկուս, Ավանիկ, Քաղբերթ և Սուրբ
Սարգիս գյուղերի հողաբաժինների կեսը վակֆ են տալիս Հավուց թառի Ամենափրկիչ
վանքին: Զաքարիան կարողանում է շահ Իսմայիլ I-ի հաջորդ շահ Թահմասպից մոտ
1524 թ. արտոնագիր ստանալ, որով նշված գյուղերը պետք է մուլք վճարեին Զաքա-
րիային: Այդպիսով, Հավուց թառի կալվածները ոչ թե վակֆային սեփականություն
էին, այլ Զաքարիա Պահլավունու սեփական մուլքերը:
Ավելի ուշ, սակայն, դրությունը փոխվում է: Պահլավունի տոհմի աշխարհիկ ներ-
կայացուցիչները հարկադրված են լինում Հայոց թառ, Կոխդ, Կուտուց վանք և Թառ-
նիս գյուղերի մուլքերը վաճառել Հավուց թառի Ամենափրկիչ վանքին:
Ձեռագիր մի հիշատակարանում հիշվում է Հակոբ վարդապետը, որը բնութագր-
վում է իբրև «քաջ և արի ուսուցչապետ (րաբունապետ)», «մարդասեր և առաքինի,
շնորհաբաշխ» և այլ որակումներով: Հակոբը, ըստ հիշատակագրի, «է որդի հարազա-
տի և նահատակի ի մեծ ազգէն պարթևացի»: «Ազգէն պարթևացի» արտահայտութ-
յունը թույլ է տալիս կարծելու, որ Հակոբ վարդապետը Պահլավունիների շառավիղ-
ներից էր: Նույն ձեռագիր հիշատակարանում նշված են Հակոբի մեծ պապը` պարոն
Միրզեն, պապ Վելիճանը, հայրը` Շմավոն քահանան (նահատակված թուրքերի ձեռ-
քով), մայր Ազիզը, հորեղբայրները` պարոնտեր Հակոբը և Մելիք Աղան, եղբայրները`
Գրիգոր կաթողիկոսն ու Աղաճանը30: Գրիգոր կաթողիկոսը, հավանաբար, նույն Գրի-
գոր XII Վաղարշապատեցի կաթողիկոսն է (1570–1587):
Առաքել Դավրիժեցին XVII դարի սկզբին Հավուց թառի եպիսկոպոսներ է հիշում
Մանուկին և Մանուելին: Նրանք ևս պետք է Պահլավունի շառավիղներից լինեին:
Մանուելն ապրեց այն բոլոր սարսափները, որ բաժին էր ընկել իր ժողովրդին 1603 թ.
վերսկսված թուրք-պարսկական պատերազմի ընթացքում: Պատերազմի թատերաբե-
մը հիմնականում Այրարատն էր: Իսպանացի ուղեգիր Անտոնիո դե Գուվեան, որ ա-
կանատես էր այդ պատերազմին, Շահ-Աբբասի կյանքն ու գործունեությունը լուսա-
բանող իր արժեքավոր աշխատության մեջ պատկերել է 1602 թ. աշնանից մինչև 1608
թ. ընդգրկող ժամանակահատվածում տեղի ունեցած անցքերը: Շահ-Աբբասի զորքի
արշավուղին, ըստ այդ հեղինակի, ձգվում էր Ջուլֆայով, որը «բազմամարդ էր և բա-
ցառապես բնակեցված հայերով», Օրդուբադով, որը նույնի վկայությամբ` ուներ «յո-
թից ութ հազար բնակիչ, մեծ մասամբ հայեր», Նախիջևան քաղաքով, «որը համարյա
նույնպես ամբողջությամբ բնակեցված էր հայերով»: Շահ-Աբբասի զորաբանակը
1603 թ. վերջին հասնելով Երևան քաղաք` պաշարում է այն: Երևանը, համաձայն
նույն հեղինակի վկայության,– «ամբողջովին բնակեցված է հայերով, քաղաքի հողը
մշակելի ու բերրի է և հարուստ ամեն տեսակի մթերքներով»: 1604 թ. Շահ-Աբբասի
կողմից կազմակերպված Այրարատի բնակչության բռնագաղթի հետևանքով հայերը
հայտնվեցին ահազարհուր կացության մեջ: Հայրենի եզերքները թողնելու համար
նրանց տրվեց երկու օր: Հարձակման անցած թուրքական զորքերի ճանապարհին ըն-
կած Այրարատյան երկիրն անապատի վերածելու համար այն պետք է մարդաթափ
արվեր:
Ավելի ուշ, սակայն, դրությունը փոխվում է: Պահլավունի տոհմի աշխարհիկ ներ-
կայացուցիչները հարկադրված են լինում Հայոց թառ, Կոխդ, Կուտուց վանք և Թառ-
նիս գյուղերի մուլքերը վաճառել Հավուց թառի Ամենափրկիչ վանքին:
Ձեռագիր մի հիշատակարանում հիշվում է Հակոբ վարդապետը, որը բնութագր-
վում է իբրև «քաջ և արի ուսուցչապետ (րաբունապետ)», «մարդասեր և առաքինի,
շնորհաբաշխ» և այլ որակումներով: Հակոբը, ըստ հիշատակագրի, «է որդի հարազա-
տի և նահատակի ի մեծ ազգէն պարթևացի»: «Ազգէն պարթևացի» արտահայտութ-
յունը թույլ է տալիս կարծելու, որ Հակոբ վարդապետը Պահլավունիների շառավիղ-
ներից էր: Նույն ձեռագիր հիշատակարանում նշված են Հակոբի մեծ պապը` պարոն
Միրզեն, պապ Վելիճանը, հայրը` Շմավոն քահանան (նահատակված թուրքերի ձեռ-
քով), մայր Ազիզը, հորեղբայրները` պարոնտեր Հակոբը և Մելիք Աղան, եղբայրները`
Գրիգոր կաթողիկոսն ու Աղաճանը30: Գրիգոր կաթողիկոսը, հավանաբար, նույն Գրի-
գոր XII Վաղարշապատեցի կաթողիկոսն է (1570–1587)31:
Առաքել Դավրիժեցին XVII դարի սկզբին Հավուց թառի եպիսկոպոսներ է հիշում
Մանուկին և Մանուելին: Նրանք ևս պետք է Պահլավունի շառավիղներից լինեին:
Մանուելն ապրեց այն բոլոր սարսափները, որ բաժին էր ընկել իր ժողովրդին 1603 թ.
վերսկսված թուրք-պարսկական պատերազմի ընթացքում: Պատերազմի թատերաբե-
մը հիմնականում Այրարատն էր: Իսպանացի ուղեգիր Անտոնիո դե Գուվեան, որ ա-
կանատես էր այդ պատերազմին, Շահ-Աբբասի կյանքն ու գործունեությունը լուսա-
բանող իր արժեքավոր աշխատության մեջ պատկերել է 1602 թ. աշնանից մինչև 1608
թ. ընդգրկող ժամանակահատվածում տեղի ունեցած անցքերը: Շահ-Աբբասի զորքի
արշավուղին, ըստ այդ հեղինակի, ձգվում էր Ջուլֆայով, որը «բազմամարդ էր և բա-
ցառապես բնակեցված հայերով», Օրդուբադով, որը նույնի վկայությամբ` ուներ «յո-
թից ութ հազար բնակիչ, մեծ մասամբ հայեր», Նախիջևան քաղաքով, «որը համարյա
նույնպես ամբողջությամբ բնակեցված էր հայերով»: Շահ-Աբբասի զորաբանակը
1603 թ. վերջին հասնելով Երևան քաղաք` պաշարում է այն: Երևանը, համաձայն
նույն հեղինակի վկայության,– «ամբողջովին բնակեցված է հայերով, քաղաքի հողը
մշակելի ու բերրի է և հարուստ ամեն տեսակի մթերքներով»: 1604 թ. Շահ-Աբբասի
կողմից կազմակերպված Այրարատի բնակչության բռնագաղթի հետևանքով հայերը
հայտնվեցին ահազարհուր կացության մեջ: Հայրենի եզերքները թողնելու համար
նրանց տրվեց երկու օր: Հարձակման անցած թուրքական զորքերի ճանապարհին ըն-
կած Այրարատյան երկիրն անապատի վերածելու համար այն պետք է մարդաթափ
արվեր:
ընդ թաթարացն ճեխքեալ գան ի Ղռիմ և բնակին ի Ֆէօտոսիա» և այլուր: Ջենովացի-
ները հաճությամբ ընդունեցին հայերին, իբրև քրիստոնյաների և գործարար հատկա-
նիշներով օժտված տարրի: Նրանց բնակության համար հատկացվեց Կաֆայի շրջա-
պարիսպներից դուրս ընկած լեռնոտ տեղանքը, որը պարսպապատեցին` բնակութ-
յուն հաստատելով այնտեղ: Նրանք այդտեղ հիմնեցին եկեղեցիներ (ջենովական իշ-
խանությունները հայերին և հույներին արգելում էին Կաֆայի միջնաբերդում եկեղե-
ցիներ կառուցել):
Ղրիմում հայ գաղթականությունը հաստատվում է նաև ուրիշ բնակավայրերում`
«ի Ղարասուպազար, ի Պաղջասարայ և ի Կեօզլով»: Հայահոծ բնակչություն ունեին
նաև Սուդակ, Սուրխաթ, Աքմեչիթ (Սիմֆերոպոլ), Բալակլավա, Օրաբազար (Արմ-
յանսկ), Տավրիկյան Խերսոնես բնակավայրերը: Հայերը մեծամասնություն էին կազ-
մում Կաֆայում, որտեղ ջենովացիների թիվը մեծ չէր: Հայերը Կաֆան համարում էին
«հոյակապ և հռչակավոր մայրաքաղաք», «աստվածաշեն և երկնանման մայրաքա-
ղաք»: Մարտիրոս Ղրիմեցին գրում է, որ Ախսարայից Ղրիմ տեղափոխված հայերը`
Եկեղեցովք լցին զվայրսն ամենայն
Փոխան եկեղեցեացն, որք ի Շիրական:
«Շիրականի» տակ, անշուշտ, մատենագիրը նկատի ունի Մեծ Հայքի Շիրակ գավա-
ռը, որտեղ իրենց եկեղեցաշինությամբ հայտնի էին Պահլավունիները: Կաֆայում կա-
ռուցվել է 24 հայկական եկեղեցի: Տավրիկյան Խերսոնեսում հայտնաբերված խեցե-
ղենը նմանություն ունի Անիում արտադրվածի հետ: Խերսոնեսի միջնադարյան
բաղնիքները նման են Պահլավունիների ոստան Ամբերդում հայտնաբերված բաղնիք-
ներին:
XIII դարի վերջին հին Նախիջևանից Ոսկե հորդա է գաղթում նաև Պետրոս Պահ-
լավունին, որդու` Դավթի հետ: 1330 թ. նրանք Մաղաքիա Պահլավունու հետ տեղա-
փոխվում են Կաֆա, կառուցում նրա բերդը: Դավիթ Պահլավունին մնում է Նա-
խիջևանում, որտեղ նա, ըստ Հայսմավուրքի հիշատակարանի, ունենում է Սեդրակ
անունով որդի, իսկ վերջինից ծնվում է Մարգարը, սրանից էլ` Սագին: 1602 թ. Սագի
Պահլավունու որդի Աբրահամը գաղթում է Ղրիմի թերակղզի: Ըստ նույն հիշատակա-
րանի, «ի յաւերելն ջելալին` զերկիրն Պարսից, բազումք ի յազգէ մերմէ չուեալ անտի
XVII դարում թաթարները բազմաթիվ հայերի գերում և վաճառում էին Ղրիմի շու-
կաներում: Նույն ժամանակաշրջանում թերակղզում լայն քարոզչություն էին ծավա-
լում Դոմինիկյան միաբանության կաթոլիկ միսիոներները, որոնց 1625 թ. Ղրիմի
խանն արտոնեց ազատ կերպով գործունեություն ծավալել Ղրիմում, հատկապես Կա-
ֆայում:
Ստեղծված պայմաններում Կաֆայում հաստատված Պահլավունիները առանձ-
նահատուկ հոգածություն են դրսևորում իրենց տոհմի հարատևման, նրա ավանդնե-
րի պահպանման ուղղությամբ: Ուշագրավ է, որ վերը հիշված Տրդատ և Աննա Պահ-
լավունիներն իրենց հիմնած եկեղեցում պահվող Հայսմավուրքում արձանագրում և
իրենց տոհմի շառավիղներին պարտավորեցնում են «յետ մահուան իւրաքանչիւրոց
հարց աճեցուցանել զարական ճիւղս իւրեանց ի վերայ ծառոցն, առ ի յիշատակ տոհ-
մին իւրեանց» և յուրաքանչյուր տարի նույն եկեղեցում կազմակերպել տոնախմբութ-
յուն` տոհմի նահատակների հիշատակը ոգեկոչելու համար:

No comments:

Post a Comment